«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բ/կ–ում է գտնվում ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը։ Դուրս գալով Պ.Հայրիկյանի մոտից՝ նա լրագրողներին ասել է, որ Հայրիկյանի վիճակը բավականին լավ է։
Սակայն քիչ անց Հայրիկյանի մոտից դուրս է եկել նրա քրոջ որդին՝ Վարուժան Տեր–Գրիգորյանը, ով հայտնել է, որ Հայրիկյանն անգիտակից վիճակում է և չի արձագանքում իր շրջապատին։











































