Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ստեղծել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար քաղաքական կամք պետք է լինի:
Հարցին, թե ի՞նչ է անելու այս հանձնաժողովը, որը չի արել նախկինը, օրինակ, խոշորներին գլխից բռնելո՞ւ են, նախարարը պատասխանեց, որ պայքարը պետք է ավելի արդյունավետ ու ակտիվ իրականացվի: «Իսկ դրա համար, բացի ինստիտուցիոնալ լուծումներից, քաղաքական կամք է անհրաժեշտ: Եթե քաղաքական կամք չլինի, առաջընթաց չի լինի»:








































