Միչիգանի համալսարանի գիտնականների հետազոտական աշխատանքները ցույց են տվել, որ մարդիկ ավելի շատ երջանիկ են լինում գնումներ կատարելուց առաջ: Երբ ստանում են իրենց ուզածը, ուրախությունն անհետանում է:
Գիտափորձի ընթացքում, որին մասնակցել են 329 կամավորներ, գիտնականները կամավորներին բաժանել են 2 խմբի՝ նյութապաշտության բարձր և ցածր մակարդակ ունեցողներ: Պարզվում է, որ բարձր նյութապաշտության մակարդակ ունեցող մարդիկ շատ երջանիկ են լինում որևէ խոշոր գնում կատարելուց առաջ: Բանն այն է, որ նման մարդիկ կարծում են, թե ավտոմեքենան, նոթբուքը կամ մեկ այլ իր կարող է փոխել իրենց կյանքը: Սակայն գնումից 2 շաբաթ անց ուրախության զգացողությունն անհետանում է: Երկրորդ խմբի մարդիկ ևս ուրախ են լինում գնում կատարելուց առաջ, սակայն նրանք չեն կարծում, թե ձեռք բերած իրը կարող է փոխել իրենց կյանքը։









































