Երգչուհի Լեդի Գագան YouTube-ում կորցրել է ավելի քան 250 դիտումներ այն բանից հետո, երբ տեղի է ունեցել կայքի վիճակագրության մաքրում:
Ղեկավարությունն անհրաժեշտ է համարել, որ այնպիսի աստղերի տեսանյութերի դիտումը, ինչպիսին է Լեդի Գագան, ավելացվում է արհեստական կերպով: Եվ դա արվում է հաքերների ու դիտումների գեներատորների կողմից:
«Հրեշների մայրիկի» համար այդ կարևոր իրադարձությունը տեղի է ունեցել YouTube-ի կողմից Sony և Universal ընկերությունների տեսանյութերի վիճակագրության մաքրումից հետո: Տեսանյութերը կորցրել են ավելի քան 2 մլն դիտում այն բանից հետո, երբ YouTube-ն այդ դիտորդներին «մահացած» է համարել:
Բացի Գագայի տեսանյութերից, նման իրավիճակում են հայտնվել Բեյոնսեի, Մայքլ Ջեքսոնի և Քրիս Բրաունի տեսահոլովակները:








































