Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում արժե մտածել, թե ինչպիսի ներքնազգեստ պետք է կրել Սբ. Վալենտինի գիշերը՝ ժապավեններո՞վ, թե՞ մետաքսե, վարդագո՞ւյն, թե՞ կարմիր, կրքո՞տ թե՞ նուրբ: Ներքնազգեստներն, իհարկե, պետք է ընտրել Victoria’s Secret-ի նոր ուղեցույցից:
Ամենառոմանտիկ գիշերվա համար զգեստապահարանում պետք է լինեն կիրքը խորհրդանշող գույներ՝ կարմիր, սև և մուգ վարդագույն, իսկ տեսախցիկի առջև դրանք ցուցադրում են Քենդիս Սվեյնփոլը, Կարլի Քլոսսը, Բարբարա Փալվինը և Բեհաթի Փրինսլուն:








































