Բրիտանացի հայտնի թենիսիստ Էնդի Մարեյը որոշում է կայացրել չմասնակցել իր հավաքականի՝ Ռուսաստանի ընտրանու դեմ կայանալիք խաղերին:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի թենիսիստների միջև պայքարը լինելու է ապրիլի 5-7-ը:
«Ցավում եմ, որ չեմ կարող մասնակցել: Ես միշտ եմ ուզում խաղալ Դևիսի գավաթի հանդիպումներում: Թիմին հայտնել եմ, որ մյուս անգամ կմասնակցեմ»,- ասել է Մարեյը:






































