«Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Իրակլի Ալասանիան դադարեցրել է իրենց սկսած ռազմական արտադրությունը:
Սաակաշվիլին չի հաստատել «Միասնական ազգային շարժման» և «Ազատ դեմոկրատների» հնարավոր համագործակցության մասին տարածված տեղեկությունը և նշել է, որ «չի մտածում այդ մասին»:
«Ինչ վերաբերում է Ալասանիային: Ալասանիան մեր դեսպանն էր: Նա այնտեղ մի քանի անգամ, հատկապես՝ վերջում, պատերազմից հետո, առանձնապես լավ չվարվեց, այդ թվում՝ նա խոսում էր մոտավորապես նույնը, ինչ ասում էր «Երազանքը» պատերազմի սկզբի հետ կապված: Ինչ եղել է, եղել է: Հետո նա ընկավ նրանց մոտ, և փաստ է, որ մարդը, որն իսկապես պետք է եվրոպական արժեքներ ունենար, հայտնվեց հակառակ ճամբարում, և մինչև վերջ, ամբողջ ջանքով անում էր այն, ինչ նրանք: Նրա հայացքներն ինձ համար միևնույն են, բայց ցավալի է, որ նա դադարեցրեց ռազմական արտադրությունը, որը ես համարում էի իմ զավակը: Այդ ժամանակ ղեկավարն իմ տատիկ Մզիյան չէր, ուստի բոլորը պետք է ինչ-որ բանի համար պատասխան տան»,- ասել է Սաակաշվիլին:







































