Հռոմի պապ Ֆրանցիկոսը Լիբիայում իրավիճակի կայունացման համար խաղաղ լուծում գտնելու կոչով դիմել է միջազգային հանրությանը: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Ես նորից ուզում եմ ձեզ հրավիրել աղոթելու մեր եգիպտացի եղբայրների համար, որոնք սպանվել են Լիբիայում միայն այն պատճառով, որ քրիստոնյա էին»,- ասել է պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական միասնական ունկնդրության ավարտին:
Ֆրանցիսկոսը նաև աղոթել է «Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում խաղաղության համար՝ հիշելով բոլոր զոհերին, վիրավորներին և փախստականներին»:
«Միջազգային հանրությունը կարող է խաղաղ լուծումներ գտնել Լիբիայում բարդ իրավիճակի համար»,- հավելել է նա:











































