Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ՆԱՏՕ-ն գործնական քայլեր ձեռնարկի Վրաստանին դաշինք «ներքաշելու» ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Մենք քննարկեցինք մեր փոխազդեցությունը միջազգային հարթակում՝ ներառելով Ռուսաստանի և Հարավային Օսիայի պատվիրակությունների մասնակցությունն Անդրկովկասում կայունության և անվտանգության վերաբերյալ Ժնևյան քննարկումներին: Մենք հաստատեցինք ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտադրող համաձայնագրեր կնքելուն հասնելու անհրաժեշտությունը, որոնք կբացառեին 2008 թ. իրադարձությունների կրկնվելը»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ «այդ առաջադրանքն առանձնապես արդիական է ՆԱՏՕ-ում Թբիլիսիի ներքաշման չդադարող գործընթացի լույսի ներքո»:
«Մենք միասնական էինք այն հարցում, որ դա չի նպաստի Անդրկովկասում կայունության ապահովմանն ուղղված ջանքերին, և կլինենք, բնականաբար, եթե այդ քայլերն արդեն գործնական ուրվագծեր ստանան, իսկ ըստ ամենայնի՝ դա արդեն սկսում է տեղի ունենալ, քայլեր կձեռնարկենք իրավիճակի վրա այդ գործընթացների բացասական ազդեցությունը թույլ չտալու համար»,- ասել է Լավրովը:









































