Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ քաղաքականությունում և չի հրաժարվում պատգամավորական մանդատից, «Ազատության»-ը փոխանցել է Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Գագիկ Ծառուկյանն իր հայտարարությունում արդեն ասել է, որ իր բոլոր քայլերը բխում են ժողովրդի շահերից, նրա համար յուրաքանչյուր մարդու կյանք շատ ավելի թանկ է, քան ցանկացած ուրիշ որևէ բան», – ասել է ԲՀԿ առաջնորդի խոսնակը։
Իվետա Տոնոյանը՝ վկայակոչելով Գագիկ Ծառուկյանին, ասել է, որ առկա խնդիրները հնարավոր է քննարկել և լուծել միայն օրինական ու քաղաքական ճանապարհով՝ նշելով, որ «այլապես բոլորն էլ գիտեն՝ ինչի էին հանգեցնելու իրադարձությունները»։
Հարցին, թե արդյո՞ք Ծառուկյանի գերխնդիրը շարունակում է մնալ իշխանափոխությունը, Տոնոյանը պատասխանել է, որ ԲՀԿ առաջնորդի գերխնդիրը շարունակում է մնալ ժողովրդի շահը։









































