Իսրայելցի դայվերները Կեսարիայի հնագույն նավահանգստի շրջանում հայտնաբերել են Ֆաթիմյանների ժամանակաշրջանի (X-XII դարեր) հնագույն ոսկե դրամներ: Այս մասին հայտնում է NEWSru Israel-ը՝ հղում անելով Հնությունների վարչության մամլո ծառայությանը: Դա Իսրայելում երբևէ հայտնաբերված ոսկե դրամների խոշորագույն գանձարանն է:
Ընդհանուր առմամբ՝ գանձարանում եղել է մոտ 2 հազար տարբեր արժեքով ոսկե դրամներ: Վարչության ծովային գտածոների բաժնի ղեկավարի կարծիքով՝ ոսկե դրամները հայտնաբերել են շնորհիվ ձմեռային փոթորիկների:
Դայվերները պատմել են, որ հայտնաբերված դրամները իրենց «խաղալիք» են թվացել, քանի որ եղել են բարակ ու թեթև, սակայն երբ պարզվել է, որ դրանք իսկական ոսկե դրամներ են, կազմակերպվել է հատուկ արշավախումբ՝ ջրասուզակների մասնակցությամբ:
Նրանք հայտնաբերել են շոգենավի բեկորներ, որը վարկածներից մեկի համաձայն՝ հարկեր էր տեղափոխում Կահիրե: Մեկ այլ վարկածի համաձայն՝ այն Կեսարիա պետք է ուղարկեր վճարներ ռազմական կայազորի համար՝ հայտնում է The Jerusalem Post-ը:

















































