Փետրվարի 17-ին տեղի է ունեցել Պենտագոնի 25-րդ ղեկավարի՝ Էշթոն Քարթերի երդմնակալության արարողությունը: Այս մասին է գրում The Washington Post-ը:
Երդմնակալության արարողությանը ներկա է եղել երկրի փոխնախագահ Ջո Բայդենը:
Իր ելույթում Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելը մեծ պատիվ է իր համար:









































