Լոնդոնում պատմության մեջ առաջին անգամ կկայանա փոքր առնանդամով տղամարդկանց նվիրված փառատոն: The Big Small Penis Party վերնագրով տոնակատարության մասնակիցներն իրենց սեռական օրգանի յուրաքանչյուր դյույմի համար պետք է 50 պենս վճարեն: Մեծ չափերի առնանդամով պարծենալը շահավետ չէ, հաղորդում է Mirror-ը:
Սակայն, ոչ ոք չի ստուգի, արդյոք առնանդամի ներկայացված չափերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ: Երեկույթին կմասնակցեն նաև կանայք: Կազմակերպիչներն այցելուներին հագեցած մշակութային ծրագիր են խոստանում:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է այնքան վճարեն, որքան կհամապատասխաներ նրանց առնանդամի չափերին, եթե նրանք դա ունենային: Փառատոնի կազմակերպման գաղափարը պատկանում է լոնդոնցի պոետ Էնթ Սմիթին, ով վերջերս իր սեռական օրգանին Shorty վերնագրով պոեմ է նվիրել:








































