22-ամյա երգչուհին մասնակցել է հայտնի փայլերեսի բաց ֆոտոշարքին, գրում է korrespondent.net-ը:
Հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը մերկացել է V Magazine ամսագրի գարնանային թողարկման համար: Ամսագրին տված հացազրույցում նա պատմել է նաև Ջասթին Բիբերի հետ իր հարաբերությունների մասին:
Լուսանկարներում աղջիկը բարձր գոտիով ջինսե շորտով է, իսկ կուրծքը փակում է ձեռքերով:
Ավելի վաղ՝ նախորդ տարվա սեպտեմբերին, համացանցում հայտնվել են Սելենա Գոմեսի մերկ լուսանկարները, որոնց ցանցահենները հափշտակել էին նրա հեռախոսից:














































