Դորտմունդի «Բորուսիա»-ն հետաքրքրված է իսպանական «Վալենսիա»-ի պաշտպան Շկոդրան Մուստաֆիի ծառայություններով, վստահեցնում են իսպանական լրատվամիջոցները:
22-ամյա ֆուտբոլիստը երջանիկ է Իսպանիայում, բայց կարող է դիտարկել այլ ակումբների առաջարկները:
«Բորուսիա»-ի կազմում Մուստաֆին կարող է փոխարինել Մատս Հումելսին, ով, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքի Գերմանիան:








































