Ջոան Ռոուլինգի «Պատահական աշխատատեղ» գրքի հիման վրա համանուն հեռուստասերիալի պրեմիերան դարձել է անցած հանգստյան օրերին բրիտանական հեռուստավարկանիշի առաջատար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հեռուստաֆիլմի առաջին սերիան BBC One-ի եթերում փետրվարի 15-ին հավաքել է 6.6 մլն հեռուստադիտողների լսարան։ Երկրորդ տեղում է ITV հեռուստաալիքով հեռարձակող «Միստր Սելֆրիջ» սերիալը, որը հավաքել է 3.2 մլն հեռուստադիտող։
Երրորդ տեղում է «Հնդկացիական ամառ» գաղութական դրաման, որը ցուցադրվում է Channel 4։ Լսարանը կազմել է 2.5 մլն մարդ։










































