«Առաջին լրատվականը» քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կոմիտեի անդամ Արմեն Խաչատրյանից տեղեկացավ, որ քաղբանտարկյալ Սամսոն Խաչատրյանը վերջին օրերին սրտի հետ կապված խնդիրներից է բողոքում: Իսկ այսօր նրան այցելած և այժմ էլ Ս. Խաչատրյանի մոտ գտնվող նրա փաստաբան Արա Զաքարյանը Արմեն Խաչատրյանին տեղեկացրել է, որ այսօր նրա առողջական վիճակը խիստ վատացել է:
Մենք տեղեկացանք նաև, որ չորս ամիս առաջ Սամսոնը սրտի վիրահատություն է տարել: Արա Զաքարյանը ասել է, որ բանտում նրան պատշաճ օգնություն չի ցուցաբերվում, օրական մեկ-երկու դեղորայք է տրվում, ինչը չի կարող նրա սրտի համար բավարար օգնություն լինել: