Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Շախտյոր»-ի դեմ խաղից առաջ «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Լուիս Ադրիանոյի մասին, ով այժմ 9 գոլով գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:
Գվարդիոլան նշել է, որ բրազիլացուն բարձրակարգ ֆուտբոլիստ է համարում:
«Տարիներ առաջ խոսել եմ Միրչա Լուչեսկուի հետ: Դեռ այն ժամանակ նա ասաց, որ իր թիմում խաղում են 11 լավագույն հարձակվողներ: Այժմ պատրաստ եմ հաստատել դա: Ադրիանոն, իսկապես, բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:







































