Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մոտ 550 հազար բնակիչներ զրկված են մաքուր ջուր խմելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ ներկայում մոտ 461 հազար 350 մարդ՝ Դոնեցկում և 86 հազար 862 մարդ՝ Լուգանսկում հասանելիություն չունեն խմելու անվտանգ ջրին։ Առավել վտանգավոր իրավիճակ է Ադեևկայում, Դեբալցևոյում, Ձերժինսկում, Նովոտրոիցկում, Կրասնոգորովկայում և Կրասնոարմեյսկում։
Վարչությունում նախազգուշացվում է, որ իրավիճակը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։ ՄԱԿ-ում ուշադրություն են դարձրել Գորլովկայից ստացվող հաղորդագրություններին՝ աղեստամոքսային հիվանդությունների բազմաթիվ դեպքերի վերաբերյալ։ Իրավիճակը հարվածի տակ է դնում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։









































