Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ զրույց է ունեցել «Բարսելոնա»-ի պաշտպան Էրիկ Աբիդալի հետ կատալոնական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին: Այդ մասին են հայտնում գերմանական լրատվամիջոցները:
«Ես խոսել եմ Գվարդիոլայի մասին Աբիդալի հետ: Նա մեծ մարզիչ է, և մենք դրա ականատեսն ենք եղել նրա` «Բարսելոնա»-ում աշխատելու տարիներին:
Կարծում եմ` Գվարդիոլայի գլխավորությամբ մենք կարող ենք հիանալի ֆուտբոլ ցուցադրել և հաջողությունների հասնել: Գվարդիոլայի` «Բավարիա» տեղափոխությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ «Բավարիա»-ն մեծագույն ակումբ է»,- հայտարարել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:






































