Փետրվարի 12-ին Նյու Յորքում փակ միջոցառում է տեղի ունեցել, որը նվիրված է եղել Հինգերորդ Ավենյուում Hublot-ի նոր բուտիկի բացմանը: Տոնական միջոցառման ժամանակ պետք է որոշվեր մակնիշի նոր դեմքը: Այդպիսին է դարձել իսրայելցի սուպերմոդել Բար Ռաֆայելը: Հատկանշական է, որ Բարը բրենդի պատմության ընթացքում առաջին կինն է, որին առաջարկել են լինել այդ մակնիշի դեմքը: Մինչ այդ գովազդային ակցիաներին մասնակցել են հայտնի մարզիկ տղամարդիկ, ինչպիսին են բասկետբոլիստ Քոբի Բրայթն ու Դեյվին Ուեյդը, թեթև ատլետ Ուսեին Բոլթը և ուրիշներ:
Ինքը՝ Բարը, որը փայլել է միջոցառման ժամանակ Bischoff ժանեկավոր զգեստով, ընդունել է, որ վաղուց Hublot ժամացույցների երկրպագուն է, այդ պատճառով շատ երջանիկ է նման առաջարկի համար:










































