Մոսկվայի Օտարերկրյա քաղաքացիներին ժամանակավորապես պահելու կենտրոնում ութ ներգաղթյալներ, այդ թվում հայեր, կտրել են իրենց երակները, հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը:
Նրանք դա արել են իբրև բողոք մեկուսարանում տիրող պայմանների դեմ: «Վնասվածքները վտանգավոր չեն, բոլոր տուժածներին տեղում օգնություն է ցուցաբերվել»,–գործակալությանը տեղեկացրել է իրավապահ օրգաններում աղբյուրը:
Տուժածների թվում Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի և Տաջիկստանի քաղաքացիներ են: Ակցիայի մասնակիցների մեծամասնությունը կենտրոնում պահվել են «Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ռեժիմի խախտման» հոդվածով: Քննչական կոմիտեն սկսել է կատարվածի փաստով ստուգումները:
Հունվարի 10-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել նորմերը, որոնք խստացրել են երկրում գտնվելու օրինական ժամկետները խախտած օտարերկրացիների պատիժները: ԴՄԾ-ի ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու տվյալներով՝ Ռուսաստան մուտք գործած ներգաղթյալների թիվը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2015 թ. հունվարին նվազել է 70%-ով: Հոսքի կրճատման պատճառներից մեկը համապատասխան օրենսդրության խախտման համար պատժի խստացումն է:








































