Բռնցքամարտի միջազգային միությունը (WBC) Վանես Մարտիրոսյանին զրկել է Էրիսլանդի Լարայի դեմ աշխարհի չեմպիոնի կոչման պաշտոնական հավակնորդ դառնալու համար մենամարտի իրավունքից, քանի որ հրաժարվել մենամարտել նշված ժամկետում: Լարան այլ հակառակորդ կունենա, որի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:
Նշենք, որ Մարտիրոսյանն իր մարզական կարիերայում արդեն երրորդ անգամ է հրաժարվում մենամարտել WBC-ի նշած ժամկետում: Ավելի վաղ նա հրաժարվել էր մենամարտել Ջեյսոն Կրկլենդի ու Ալֆրեդո Անգուլոյի դեմ մենամարտերից:
Golden Boy Promotions-ը, որը ստացել էր մենամարտը կազմակերպելու իրավունք, մենամարտի օրը նշանակել էր 2013թ. փետրվարի 23-ին:
WBC-ն Վանեսին տեղեկացրել էր, որն նշված ժամկետը չի խախտում կանոնները և առաջարկել էր ընդունել այն, սակայն Մարտիրոսյանը հրաժարվել էր: Այդ մասին տեղեկացնում է Fightnews-ը:








































