Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Անժե Կասպշչիկին, հաղորդում է APA-ն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքին հղում անելով՝ APA-ն հաղորդում է, որ հանդիպման մասնակիցները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի խնդրի և հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց կարծիքները:
Պաշտպանության նախարարը հյուրերին պատմել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին, ինչպես նաև հայտնել է, որ միջազգային կազմակերպությունների ջանքերը անհրաժեշտ արդյունքներ չեն տալիս:









































