«Մանչեսթեր Սիթի»-ի մարզչական շտաբը հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյայի ծառայություններով: Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ անգլիական ակումբն Իսպանիայի ընտրանու ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկում է 20 մլն եվրո:
Հրակ է նշել, որ կատալոնական ակումբը չի շտապում բաժանվել իր ֆուտբոլիստից: «Բարսելոնա»-ի մարզչական շտաբի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Վիլյան օգտակար կլինի թիմին ընթացիկ մրցաշրջանում: Ֆուտբոլիստը, ով բավականաչափ խաղաժամանակ չի ստանում կատալոնական թիմում, զրուցել է գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հետ՝ նշելով, որ ցանկանում է լքել ակումբը:
Ընթացիկ մրցաշրջանում Վիլյան ազգային առաջնության շրջանակներում խաղադաշտ է դուրս եկել 14 անգամ, որից միայն 7-ը՝ մեկնարկային կազմում: Ֆուտբոլիստը հեղիանկել է 5 գնդակ:






































