ենտրոնական ընտրական հանձնաժողովն հունվարի 30-ին հավատարմագրել է Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող երեք` «Արմավիրի զարգացման կենտրոն», «Գորիսի երիտասարդական միություն», «Իրազեկ» տեղական հասարակական կազմակերպությունների համապատասխանաբար 275, 176 և 31 դիտորդների: Այս մասին «Pastinfo.am»-ին հայտնել են ԿԸՀ-ից:
Այսպիսով` այս պահին ԿԸՀ-ում հավատարմագրված են 15 տեղական և 5 միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, դիտորդների հավատարմագրման վերջնաժամկետը փետրվարի 8-ն է:









































