Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի գործերը քննող պալատի նախագահը «նախապատվություն է տվել» 2008 թ. իրադարձությունների հետևանքով անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումներին:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի գործերը քննող պալատի նախագահը նախապատվություն է տվել, դատարանի կանոնների համաձայն, Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված բոլոր 3 դիմումներին։ Վահե Գրիգորյանը ռադիոկայանին պարզաբանել է, թե սա նշանակում է, որ Փաշինյանը կարիք չի ունենա սպասելու, մինչև իր կողմից ներկայացված դիմումների հերթը հասնի:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունիսից սկսած Նիկոլ Փաշինյանի անունից 3 դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: