Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները լուսադեմին ավիահարվածներ են հասցրել Լիբիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Այս մասին հայտնում է եգիպտական պետական հեռուստատեսությունը։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին գիշերն ազգին հղված ուղերձում ասել էր, որ Եգիպտոսն իրեն իրավունք է վերապահում պատասխանելու Լիբիայում իր քաղաքացիների սպանությանը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ԴԱԻՇ-ը գլխատել է 21 եգիպտացի ղպտիների։








































