Monday, 29 06 2026
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը

Կան պաշտոնյաներ, որոնք համառորեն դիմադրում են ռեֆորմներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, Եվրոպական ինտեգրացիայի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:


– Հայաստան կատարած այցից հետո ԵԽԽՎ Մոնիտորինգի խմբի համազեկուցողները հանդես եկան հայտարարությամբ` նշելով, որ 2008-ի մարտի իրադարձություններին մասնակցած անձանց կալանքի տակ պահելը, ինչպես նաև այդ իրադարձությունների ժամանակ 10 մարդու մահվան պատճառների պատշաճ հետաքննության բացակայությունը շարունակում են թունավորել քաղաքական միջավայրը Հայաստանում: Որպես ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ` ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը:


– Որպես ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ` համազեկուցողների հայտարարությունը ես ընդունում եմ ի գիտություն։ Ընդամենը հիշեցնեմ, որ մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովն իր եզրակացության մեջ ևս անդրադարձել էր տասը զոհերի մահվան հանգամանքին` նշելով, որ մահվան հանգամանքների հստակ պարզաբանման հարցը մենք ևս համարում ենք չփակված։ Բայց պիտի կրկնեմ այն, ինչի մասին խոսել եմ բազմիցս՝ իր լիազորությունների սահմաններում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը աշխատեց արդյունավետ և եթե կան հարցեր, որոնք մնացին բաց, դրանց հասցեատերը խորհրդարանը չէ։ Ի վերջո, բազմաթիվ առաջարկներ, որ իր եզրակացության մեջ նշել էր ժամանակավոր հանձնաժողովը՝ դա «Հավաքների ազատության մասին» օրենքի լրամշակումն է, լրջագույն ռեֆորմների անհրաժեշտությունն էր ոստիկանական, արդարադատության, դատաիրավական համակարգերում, այդ ամենի մասին բազմիցս խոսվել է նաև ԵԽԽՎ տարբեր բանաձևերում։ Այսինքն` քաղաքական իշխանությունն իր օրակարգում ունի բոլոր այդ խնդիրները, և հստակ է, որ դրանք պիտի լուծվեն։ Նշված ոլորտներում բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ արդեն կատարվել են, և այդ բարեփոխումները մենք անպայմանորեն պիտի շարունակենք։ Միգուցե առաջին հայացքից դրանք առանձնապես ցայտուն չեն, սակայն, վստահեցնում եմ ձեզ, արվել են օրենսդրական լրջագույն փոփոխություններ, որոնք ուղղակի հրատապ էին: Թերևս, պիտի կրկնեմ, որ ժողովրդավարությունը համակարգչային ծրագիր չէ, որ ներմուծես, և այն սկսի աշխատել։ Դա երկար ճանապարհ է, որը մենք պիտի անցնենք։


– Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում իշխանություններին քաղաքական կամք դրսևորել և կատարել ԵԽԽՎ բանաձևերի պահանջները: Այս երեք տարիները բավարար ժամկետ չէի՞ն այդ ուղղությամբ քայլեր անելու համար:


– Ոչ մի բան չի խանգարում և բարեփոխումները արվում են: Իհարկե, ես հասկանում եմ նաև, որ իշխանության տարբեր օղակներում կան պաշտոնյաներ, որոնք համառորեն դիմադրում են ռեֆորմներին, որովհետև նրանք սովոր չեն թթվածնի։ Նրանց համար անպայմանորեն պղտոր միջավայր է պետք՝ կոմֆորտ զգալու համար։ Սակայն այդ ամենը ժամանակի մեջ լուծվելիք հարցեր են և լուծվելու են։


– Քանի որ Հայաստանի հարցը ԵԽԽՎ սեպտեմբերյան նստաշրջանին է քննարկվելու, ի՞նչ եք կարծում, իշխանությունները կգնա՞ն բարեփոխումների և պահանջների կատարման, որպեսզի սեպտեմբերյան նստաշրջանում այլևս ԵԽԽՎ-ն գոհ լինի:


– Երևի թե հիասթափեցնեմ տարբեր և հատկապես պատժամիջոցների ակնկալիք ունեցողներին: Ես վստահ եմ, որ կատարված աշխատանքը, և այն, ինչ դեռ արվելու է, համազեկուցողների, ԵԽԽՎ մեր մնացյալ գործընկերների կողմից ճիշտ կգնահատվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում