«Չելսի»-ն դիմել է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիային` թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի պատժամիջոցը չխստացնելու խնդրանքով:
«Սուսնսի»-ի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեղադրել է կիսապաշտպանին «ագրեսիվ վարքի» մեջ, ինչը նշանակում է, որ ֆուտբոլիստը կարող է նաև լրացուցիչ պատժամիջոցի ենթարկվել՝ բացի 3-խաղյա որակազրկումից:
BBC-ի տեղեկությունների համաձայն` ԱՖՖ-ն իր վերջնական որոշումը կկայացնի առաջիկա օրերին: Կազմակերպության պաշտոնյաները հակված են ևս մեկ խաղով ավելացնել Ազարի որակազրկումը:





































