Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Parkdale միջնակարգ դպրոցը թույլատրել է մուսուլման աշակերտներին դասամիջոցներին աղոթել: Ներայումս իսլամի 10 հետևորդի թույլատրվել է նամազ անել:
The Washington Post-ի հաղորդմամբ՝ հրապարակային աղոթքի անցկացումն անգամ այդ պայմաններում դժգոհություն էր հարուցել ծնողների մի մասի շրջանում: Դրա հետ մասին, դպրոցի ադմինիստրացիայում վստահ են, որ գտել են մուսուլման աշակերտների սովորելը խթանող եղանակ:
1962 թ. ԱՄՆ գերագույն դատարանի որոշմամբ՝ պետությանն արգելվում է ֆինանսավորել կրոնական արարողությունները ուսումնասկան հաստատություններում: Այդուհանդերձ, գործող կաննոները չեն արգելում մարդաշատ վայրերում աղոթելը։









































