ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին հայտարարել է, որ իր թիմը կփորձի նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը:
«Երազում եմ նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը: Դա իմ նպատակն է: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է հաղթանակի հասնել այդ մրցաշարում:
Մենք ևս մեկ հնարավորություն ունենք այս տարի: Պետք է լավ նախապատրաստվենք «Չելսի»-ի դեմ հանդիպմանը»,- ասել է ուրուգվայցի ֆուտբոլիստը:








































