Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է Իսպանիայի գավաթի խաղարկության «Սևիլիա»-ի դեմ խաղի կարևոր նշանակությունը:
«Մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում «Սևիլիա»-ի դեմ: Կփորձենք հնարավորինս լավ խաղալ, պատշաճ մակարդակի խաղ ցուցադրել: Աստված տա, որ մեր երկրպագուներն աջակցեն մեզ:
Ֆալկաոն մարզվում է, սակայն մենք դեռևս չգիտենք, կարո՞ղ է արդյոք նա խաղադաշտ դուրս գալ: Ցանկացած դեպքում` մենք նույն նպատակն ենք հետապնդելու, եթե անգամ Ռադամելը խաղադաշտում չլինի»,- նշել է արգենտինացի մասնագետը:








































