Ավելի քան 500 մարդ դուրս են եկել Վաշինգտոնի փողոցներ ի նշան ոստիկանական կամայականությունների և անտուն Անտոնիո Սամբրանո-Մոնտեսի սպանության դեմ բողոքի, հաղորդում է The New York Times-ը:
Փետրվարի 12-ին Պասկո քաղաքի ոստիկանության աշխատակիցները տղամարդու են գնդակահարել, որը նրանց ուղղությամբ քարեր է նետել: Ընդ որում, վկաները հայտարարում են, որ տղամարդուն գնդակահարել են, երբ նա փախել է ոստիկաններից:
Ինչպես նշվում է՝ միջադեպը տեսագրել են դեպքի վայրում եղած տեսախցիկները: Տեսագրությունը լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում: Մեքսիկացու մահը բուռն արձագանք է առաջացրել լատինաամերիկյան բնակչության շրջանում:







































