Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց կանցկացնեն: Այս մասին ասվում է Կրեմլի մամլո ծառայությունում`ելնելով Պուտինի և Մերկելի հեռախոսազրույցից, գրում է Korrespondent.net-ը:
«Առաջնորդները շեշել են հակամարտող կողմերի` փետրվարի 12-ին Մինսկի շփման խմբի կողմից ընդունված համալիր միջոցառումների բոլոր դրույթների կատարման կանրևորությունը` ուղղված Ուկրաինայի հարավ-արևելքում դրության խաղաղ կարգավորմանը:
Հաստատվում է առաջիկայում «նորմանդական քառյակի» շրջանակներում բարձրագույն մակարդակով հեռախոսազրույց անցկացնելու՝ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունը»,- ասվում է հաղորդագրությունում:







































