Բրազիլիայում ձերբակալվել է մի հանցագործ, որը կես տարում կարողացել է գողանալ մոտ 1000 մեքենա: Կասկածյալը ձերբակալվել է Սան Պաուլոյից ոչ հեռու` ճանապարհատրանսպորտային միջադեպից հետո: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ միջադեպում ներգրավված մեքենան գողացված է:
Այնուհետև ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ ձերբակալվածն իրականացրել է ևս 1000 մեքենայի գողություն: Եվ դա՝ ընդամենը կես տարվա ընթացքում: Կասկածյալը մեքենաները վաճառել է կեղծ փաստաթղթերով իրեն պատկանող ավտոսալոնում: Հետաքննությունը շարունակվում է: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: