Իրանի ԶԼՄ-ները բանաստեղծուհի Սեպիդե Ժոդերիին մեղադրել են միասեռականությանն աջակցելու մեջ: Ժոդերիի աշխատանքներն Իրանում հրապարակվելու հնարավորություն չունեն` երկրում գործող օրենսդրության պատճառով: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Նշենք, որ նա պարսկերեն է թարգմանել «Ադելի կյանքը» գիրքը:
«Ես իմ երկրում պերսոնա նոն-գրատա եմ հայտարարված: Թեհրանում չեղյալ են հայտարարել իմ բանաստեղծությունների հավաքածուի շնորհանդեսը, իսկ կազմակերպիչը հեռացվել է իր պաշտոնից: Հրատարակչին սպառնացել են հետ վերցնել արտոնագիրը: Ինձ հետ բոլոր հարցազրույցները հանված են եթերներից: Եվ այդ ամենը պահպանողական մամուլի բացասական կարծիքի պատճառով`«Ադելի կյանքը» թարգմանության հետ կապված»,- ասել է բանաստեղծուհին:
Օրիգինալի հեղինակը`ֆրանսուհի Ժյուլի Մարոն, աջակցել է Ժոդերիին և իր երկրպագուներին կոչ արել հանդուրժողականություն ցուցաբերել իր գործընկերուհու նկատմամբ:







































