Բրիտանացի դերասան Հյու Գրանտը հիշել է, թե ինչպես է երիտասարդ տարիքում մատուցող աշխատել և ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների շրջանում օգտվել ժողովրդականությունից: Աստղը նաև պատմել է, թե որ աշխատանքն է նրա կյանքում ամենավատը եղել, և դա զուգարաններ մաքրելը չէր՝ գրում է Lady.ru-ն:
«Ես շատ լավ մատուցող էի, ով սպասարկում էր գեյ հաճախորդներին»,- հիշում է Գրանտը:
«Ես շատ զուգարաններ եմ լվացել: Հիշում եմ՝ ես լվացել եմ Լոնդոնում IBM-ի զուգարանը, և մի օր աշխատանքի գնալիս մտածում էի՝ ևս մեկ օր, ու ես այլևս չեմ դիմանա: Ես ահավոր ցանկանում էի, որ այն հրկիզվեր: Եվ ահա շրջվելիս ես հանկարծ տեսա, որ շենքն իսկապես վառվում էր: Ես չգիտեի էլ, որ նման ուժի եմ տիրապետում: Դրանից հետո ձգտում էի հաճախ չօգտագործել այն»,- ասել է նա:
Սակայն մինչ աստղ դառնալը՝ բրիտանացի աստղի համար դա չի եղել ամենավատ աշխատանքը՝ նա չի կարողացել գլուխ հանել ավտոմեքենաներից:











































