Ամերիկյան Օրեգոն նահանգի նահանգապետ Ջոն Կիցհաբերը հրաժարական է տվել իր հարսնացուի՝ Սիլվիա Հեյզի հետ կապված սկանդալի ֆոնին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Հեյզին մեղադրում են նրանում, որ նա կիրառել է նահանգապետի հետ իր հարաբերությունները՝ ի շահ իր բիզնեսի հողային պայմանագրերի կնքման։ Նրա բիզնեսը զբաղվում է էկոլոգիապես մաքուր էներգիայի մշակման ոլորտում խորհրդատվությամբ։ Կիցհաբերն անձամբ հայտնել է, որ ոչ մի օրենք չի խախտել։
Կիցհաբերը 2014-ի նոյեմբերին հասել է չորրորդ ժամկետում վերընտրման, ինչը հազվադեպ է ամերիկացի նահանգապետերի համար։ Սակայն ընտրարշավն անցել էր թեժացող սկանդալի ֆոնին։








































