Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ամբողջովին պատրաստվում է Պեպ Գվարդիոլային դիմավորելուն:
«Չեմ կարծում, թե Պեպը բացասական տրամադրվի մրցակիցների դեմ, ավելին՝ կարծում եմ, որ ամեն ինչ լավ կընթանա: Ես, օրինակ, լավ փոխհարաբերություններ ունեմ Մոուրինյոյի հետ:
«Բորուսիա»-ն լինելու է «Բավարիա»-ին ամենամոտ կանգնած մրցակիցը: Եթե հանդիպման ընթացքում Գվարդիոլան ինձ հետ 90 րոպե բարեկիրթ չվերաբերվի, խնդիր չկա. ես պատրաստվում եմ դառնալ Մոուրինյո նրա համար»,- ասել է Մոուրինյոն:






































