Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են երկրում պետական հեղաշրջման փորձի կանխման մասին: Այս մասին է հաղորդում Associated Press-ը:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ռազմաօդային ուժերի նախկին գեներալի և դավադրության 13 այլ մասնակիցնեի ձերբակալության մասին:
«Մենք կանխել ենք ժողովրդավարության և մեր հայրենիքի կայունության վրա հարձակման փորձը»,- հայտարարել է Մադուրոն:
Իշխանությունների խոսքերով՝ դավադիրները պլանավորել էին ռումբեր նետել պաշտպանության նախարարության և Telesur կառավարական հեռուստաալիքի շենքերի վրա:








































