ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է ծանր զինամթերք շրջանառել Ուկրաինայում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Միացյալ Նահանգները հաղորդագրություն է ստացել Արևելյան Ուկրաինա Ռուսաստանից վերջին մի քանի օրվա ընթացքում ծանր զինամթերք տեղափոխելու մասին»,- ասել է նա:
«Դա ակնհայտորեն այս շաբաթ կնքված համաձայնագրի ոգով չէ»,-հավելել է Պսակին:







































