Բրիտանական The Daily Mail-ը պատմել է աշխարհի ամենաթանկարժեք ավիաընկերությունների բիզնես-դասերի հնարավորությունները: Նման ինքնաթիռների սրահները հագեցած են բազմապիսի ըմպելիքներով, մերսող նստատեղերով և հեռուստացույցներով, իսկ սպասարկող անձնակազմը կարող է իրականացնել հաճախորդի բոլոր ցանկությունները:
Կատարական ավիաընկերությունների ինքնաթիռների նստատեղերը կոշտության կարգավորիչներ ունեն, որոնք լիարժեք մահճակալի են վերածվում: Դրանց հագեցած են նաև 18-դյույմանոց սենսորային էկրաններով: Դրանից բացի, հաճախորդներին սեփական մինի-բարով և աշխատանքային սեղանով տեղեր են առաջարկվում:
Սինգապուրյան ավիաուղիների ուղևորները կարող են էկզոտիկ ճաշատեսակներ պատվիրել, որոնք մատուցվում են Givenchy սպասքով:
Նորզելանդական ավիաուղիների «պրեմիում» դասի առանձնասենյակներում հնարավոր է փափուկ կաշվե բազկաթոռներին նստած ճանապարհորդել կամ պառկել օրթոպեդիկ ներքնակով մահճակալին: Հաճախորդներին գինիների մենյու և ծավալուն ճաշացանկ է առաջարկվում:
Նշենք, որ ամենաթանկարժեքը համարվում են էմիրությունների ավիաուղիները, որոնց ինքնաթիռներով Լոս Անջելեսից Դուբայ ճանապարհորդելը 30 հազար դոլար արժե:














































