Մարիո Բալոտելին, ով համաձայնության է եկել «Միլան»-ի հետ, իտալական մամուլի հաղորդմամբ, րոպեներ առաջ վայրէջք է կատարել Միլանի «Մալպենսա» օդանավակայանում:
Վայրէջք կատարելուց անմիջապես հետո նա մեկնել է Միլանի կլինիկաներից մեկը՝ բուժզննում անցնելու:
Բալոտելին պայմանագիր կկնքի «Միլան»-ի հետ մինչև 2017 թվականը: Նրա տրանսֆերային արժեքը կազմել է 20 միլիոն եվրո:









































