LG Electronics Inc.-ը՝ աշխարհում հեռուստացույցներ արտադրող երկրորդ մեծության ընկերությունը, հանկարծ հայտարարել է ԵՄ տուգանքների պատճառով IV եռամսյակում կրած հսկայական վնասի մասին: Մաքուր վնասը կազմում է 468 միլիարդ վոն՝ 432 միլիոն դոլար։ Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 112 միլիարդ վոն է կազմել: Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանների միջին կանխատեսումներով՝ եկամուտը պետք է կազմեր 88,8 միլիարդ վոն: Վաճառքը 13,5 տրիլիոն վոն է կազմել:
Ընկերությունը և նրա հիմնական մրցակից Samsung Electronics Co.-ը տուժել են ազգային արժույթի ամրապնդումից, որը ինջեցնում է մրցունակությունը ճապոնական մատակարարների, այդ թվում՝ Sony-ի նկատմամբ: Դանդաղել է նաև LG համաշխարհային շուկան, որի վաճառքի կեսը հեռուստացույցներն են կազմում: Էլեկտրալուսային խողովակների արտադրության ոլորտում օրենսդրության խախտման պատճառով ընկերությունը դեկտեմբերին տուգանվել է ԵՄ-ի հակամենաշնորհային կառույցի կողմից:
LG-ի գործառնական շահույթը 107,2 միլիարդ վոն է կազմել: Ընկերության վաճառքի գերթե 80 %-ը բաժին է ընկնում արտասահմանյան շուկաներին:
2013 թ. ընկերությունը կանխատեսում է 53,5 տրիլիոն վոնի վաճառք: Անցած տարի վաճառքը 51 տրիլիոն վոն է կազմել, իսկ շահույթը՝ 91 միլիարդ վոն: Կապիտալ ծախսերը 2,5 տրիլիոն վոն կկազմեն:
LG-ն ծրագրում է բարձր մրցակցային հեռուստացույցների շուկայում ավելացնել իր մասնաբաժինը՝ առաջ քաշելով Ultra HD և OLED տեխնոլոգիաներով արտադրանքը:
Ընկերության հեռուստացույցների մատակարարման ընդհանուր ծավալը 9,25 միլիոն է կազմել: Անցած տարի այս արտադրանքի համաշխարհային առաքումը նվազել է 4 %-ով, իսկ 2013 թ. այս ցուցանիշը շատ քիչ փոփոխության կենթարկվի: Այս մասին են վկայում DisplaySearch-ի տվյալները:
LG-ի բջջային սարքավորումների բաժանարարը IV եռամսյակում անցած տարվա 800 միլիոն վոնի վնասի դիմաց 56,3 միլիարդ վոնի գործառնական շահույթ է ցույց տվել: Կենցաղային տեխնիկայի բաժնում շահույթը 79,9 միլիարդ վոն է կազմել, որը 8,1 %-ի նվազեցում է ենթադրում: Օդորակիչների բաժնում վնասները 11,1 միլիարդ վոն են կազմել 2011 թ. IV եռամսյակի 31,8 միլիարդ վնասի դիմաց:








































