Ռիգայից Դուբլին թռչող Ryanair ավիաընկերության ինքնաթիռը կիսամերկ ուղևորի պատճառով դանիական Օրհուս քաղաքում հարկադիր վայրէջք է կատարել, հաղորդում է The Daily Mail-ը:
Թռիչքից անմիջապես հետո ուղևորներից մեկը վեր է թռել տեղից, մինչև գոտկատեղը մերկացել է և սկսել բռնցքամարտիկի հնարքներ ցուցադրել: Տղամարդու նման վարքից անհանգստացած ուղևորներին հաջողվել է կապկպել նրան, սակայն ինքնաթիռն ամեն դեպքում հարկադիր վայրէջք է կատարել Դանիայում, որպեսզի տղամարդուն ոստիկանությանը հանձնի:
Ոստիկանության ներկայացուցիչների տվյալներով՝ նրանք ձերբակալել են տղամարդուն, քանի որ նա խախտել է ինքնաթիռում կարգուկանոնը, որի պատճառով էլ օդանավը ստիպվածէ եղել փոխել ուղղությունը:
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը ոչ ոքի չի վնասել:
Խուլիգանը ձերբակալության ժամանակ չի դիմադրել և գիշերը հանգիստ անցկացրել է բանտախցում: Հայտնի չէ՝ արդյոք նրան որևէ մեղադրանք կառաջադրե՞ն, թե՞ ոչ:
Ուղևորի անունն ու քաղաքացիությունը չի հաղորդվում:









































