ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի ոստիկանությունը Ֆիլ արջամկան հետախուզում է հայտարարել՝ քաղաքացիներին մոլորեցնելու համար: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
«Մենք Մերիմակի ոստիկանությունում կարծում ենք, որ պետք է հասարակությանը տեղեկացնենք, որ Ֆիլի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Մենք բողոքներ ենք ստացել քաղաքացիներից, որ այդ փոքրիկ սրիկան թաքնվում է տաքուկ ու հարմարավետ որջում: Նա ասել է, որ ձմեռը տևելու է 6 շաբաթ, սակայն մոռացել է նշել, որ այդ ընթացքում շատ ձյուն է տեղալու»,- ասված է Մերիմակի ոստիկանական տեղամասի facebook-յան էջում:











































