Կապված Չինաստանի նոր ռազմական քաղաքականության հետ՝ բարձրացում ստանալ ցանկացող զինվորները ստիպված կլինեն քաշ գցել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Չինական բանակի արտաքին տեսքին վերաբերող կատակները Կենտրոնական զինվորական հանձնաժողովին ստիպել են քաշի սահմանաչափ ընդունել։ Ավելի վաղ բանակն արդեն փորձել էր զինվորներին հարկադրել այցելել ֆիթնես կենտրոններ, սակայն խնդիրը չի վերացել։
Նոր քաղաքականությունը նաև կօգնի կոռուպցիան արմատախիլ անելուն։ Վերջին շրջանում Չինաստանում հաճախացել են կաշառքով ծառայությունում առաջխաղացման դեպքերը։









































