Չինաստանի 20 միլիոնանոց մայրաքաղաքում խորհուրդ է տրվում ճիշտ սնվել, փակել պատուհանները և շատ ջուր խմել։ Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը, իսկ փողոց դուրս գալու դեպքում պաշտպանիչ դիմակ հագնել:
Պեկինի իշխանությունները զգուշացրել են քաղաքի բնակիչներին, որ մի քանի օր առաջ ծխից ձևավորված մառախուղը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար։ Այս մասին հաղորդում են չինական լրատվամիջոցները:
Չինաստանի 20 միլիոնանոց մայրաքաղաքում բնակիչներին խորհուրդ է տրվում ճիշտ սնվել, փակել պատուհանները և շատ ջուր խմել, իսկ տարեցներին, երեխաներին և սրտանոթային հիվանդություններով տառապողներին՝ տանը մնալ:
Պաշտոնյաները նման միջոցառումները բացատրում են օդի աղտոտմամբ: Ներկա դրությամբ տեսանելիությունը չինական մայրաքաղաքում կրճատվել է մինչև 300 մ:










































