Թուրքիայի սահմանի մոտ գտնվող սիրիացի ապստամբներին անհրաժեշտ է զինել ծանր հրետանիով, գրում է բրիտանական The Times թերթը:
«Սիրիայի Հալեպ քաղաքում գետի ափին հայտնաբերված դիակները նախագահ Ասադի վարչակազմի դաժանության դրսևորումներից են, մինչդեռ միջազգային հանրությունը Սիրիայի ժողովրդին անհրաժեշտ աջակցություն չի ցուցաբերում: Արևմտյան տերությունները զանգվածային սպանությունները դադարեցնելու համար Ասադի դաժան վարչակարգի դեմ միջոցներ պետք է ձեռնարկեն, մասնավորապես թուրքական սահմանին Սիրիայի ապստամբներին ծանր հրետանիով զինելու միջոցով, որպեսզի ապահովվի ուժերի հավասարակշռությունը»,– գրում է թերթը:










































